Avtodoria-ն պիլոտային ծրագիր կիրականացնի Երեւան-Դիլիջան ճանապարհին

26.04.2018 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Avtodoria #Վահան Մարտիրոսյան
Avtodoria ընկերությունը, որի գործունեությունը միտված է ճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացմանը, պիլոտային ծրագիր կիրականացնի Երեւան-Դիլիջան ճանապարհահատվածում։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նշել են, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի եւ Avtodoria-ի զարգացման տնօրեն Մաքսիմ Նեչեուխինի եւ վաճառքի տնօրեն Միխայիլ Ժադովի հետ հանդիպմանը։

Կարճ տեսահոլովակի միջոցով նրանք ներկայացրել են իրենց գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները, որը խելացի տրանսպորտային համակարգի գործուն մոդել է։

Համակարգը հնարավորություն ունի ոչ միայն կազմակերպելու, ուղղորդելու երթեւեկությունը, վերահսկելու տրանսպորտային հոսքերը, այլեւ վերլուծելու տրանսպորտային իրավիճակները:

Նախարարությունում նշել են, որ համակարգը ներդրվել է մի շարք երկրներում եւ դրա կիրառմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ նվազում է արձանագրվում։

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են ներկայացվող համակարգի առավել արդյունավետ կիրառությունը հատկապես թունելներում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ տեղում ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո քննարկել հնարավոր համագործակցության մանրամասները։
Դիտում՝ 2146
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW