Սկանդալի ֆոնին Facebook-ի եկամուտն ու շահույթն ավելացել են

26.04.2018 | 10:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Facebook
Facebook-ը, անձնական տվյալների արտահոսքի սկանդալի ֆոնին, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրել է եկամուտների եւ շահույթի զգալի աճ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին են վկայում ընկերության՝ ապրիլի 25-ին հրապարակած հաշվետվության արդյունքները:

Մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Facebook-ի եկամուտներն ավելացել են 50%-ով՝ մինչեւ $11,97 մլրդ: Միաժամանակ, զուտ եկամուտն ավելացել է 63%-ով՝ մինչեւ $5 մլրդ՝ 2017թ. առաջին եռամսյակի $3,06 մլրդ-ի համեմատ: 

«Չնայած լուրջ մարտահրավերներին՝ մեր օգտատերերի թիվը շարունակում է ավելանալ: Սոցցանցից ամսական օգտվում է 2,2 մլրդ, իսկ օրական՝ ավելի քան 1,4 մլրդ մարդ»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:

2017թ. առաջին եռամսյակի համեմատ՝ օգտատերերի թիվը մեկ ամսում ավելացել է 70 մլն-ով:


Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին հայտնի դարձավ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի կարիքների համար սոցցանցից շուրջ 50 մլն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին:

Սկանդալի բուռն շրջանում Facebook-ի կապիտալիզացիան մեկ շաբաթում կրճատվել էր $58 մլրդ-ով. ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը ամերիկյան բորսային շուկայում $177,1-ից անկում էր ապրել մինչեւ $159,39։
Դիտում՝ 5257
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW