Ապրիլի 12-23-ը «կարմիր գծերի» տուգանքներ չեն կիրառվի

25.04.2018 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#կարմիր գծեր
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 12-23-ը ներառյալ՝ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի:

«Երեւան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթեւեկության խաթարմամբ եւ այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված՝ 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի եւ վարչական տույժեր չեն կիրառվի»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1937

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW