Արթուր Ջավադյան. Դրամի արժեզրկման սպառնալիքներ չեմ տեսնում

25.04.2018 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ Կենտրոնական Բանկ #Արթուր Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ դրամի արժեզրկման սպառնալիքներ չի տեսնում:

«Բոլոր այն միջոցառումները, որոնք մշտապես արել ենք, նորից իրականացնում ենք»,- ասել է Արթուր Ջավադյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Միաժամանակ, ԿԲ նախագահի կարծիքով, ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է ֆինանսական անկայունության։

«Ինչ վերաբերում է մեր տիպի կառույցներին՝ անկախ ու ինստիտուցիոնալ, ապա դրանք պարտավոր են այսօր լինել առաջին գծում եւ ապահովել ֆինանսական կայունությունը»,- ասել է Արթուր Ջավադյանը:


Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 9-ից գների կայունության հիմնական նպատակին զուգահեռ՝ ֆինանսական կայունությունը եւս դարձել է Կենտրոնական բանկի հիմնական նպատակ:



Դիտում՝ 4454

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW