Կոնվերս Բանկն ապրիլի 29-ին կայանալիք Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: Բանկում նշել են, որ սիրողական վազքի այս մարաթոնին կմասնակցի մոտ հազար վազորդ: «Բանկը պարբերաբար աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ իր ավանդը ներդնելով առողջ ապրելակերպի խրախուսման, սպորտի հանրայնացման հարցում: Ըստ որում, մենք հանդես ենք գալու ոչ միայն որպես մարաթոնի հովանավոր, այլեւ մասնակից»,- ասել են Կոնվերս Բանկում:Բանկում հիշեցրել են, որ նախորդ տարվա աշնանը հովանավորել են վազքի կիսամարաթոնը, իսկ բանկի աշխատակիցների թիմը՝ վազորդների հետ, հաղթահարել է վազքի բոլոր բարդությունները:«Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է: Առաջիկայում բանկը կսկսի եւս մեկ՝ ավելի լայնամասշտաբ նախագծի իրականացում, որի շրջանակում Երեւանի, Հայաստանի տարբեր մարզերի եւ Արցախի բնակիչների համար կկառուցվեն մարզահրապարակներ»,- ամփոփել են բանկում:Մարաթոնին մասնակցության հայտը հասանելի է այստեղ: Tweet Դիտում՝ 7553