Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային ԿԲ գրանցմանն է ներկայացրել մˠշարք նոր կանոններ

24.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 24 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացրել մի շարք նոր կանոններ, ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ գործող կանոններում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են ԿԲ մամլո ծառայությունում, ընդհանուր առմամբ Կենտրոնական դեպոզիտարիան ներկայացրել է 26 փաստաթուղթ: Դրանք բոլորը տեղակայված են ԿԲ-ի պաշտոնական www.cba.am կայքում` “Արժեթղթերի շուկա” բաժնում:

Կենտրոնական բանկում նշել են, որ շահագրգիռ անձինք եւ կազմակերպությունները կարող են վերոհիշյալ կանոնների վերաբերյալ իրենց գրավոր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել ԿԲ մինչեւ 2007 թ. օգոստոսի 10-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW