Թուրքիայի Կենտրոնական բանկը ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից դուրս է բերել իր ոսկու պաշարը:Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին է վկայում բանկի պաշտոնական կայքում հրապարակված տարեկան հաշվետվությունը: Նշվում է, որ 2016թ. վերջի դրությամբ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգում պահվող Թուրքիայի Կենտրոնական բանկի ոսկու պաշարը կազմել է 28 689 տոննա, մինչդեռ 2017թ. վերջի դրությամբ հաշվետվության այդ մասը դատարկ է: Իր հերթին, Milliyet-ը գրում է, որ արտասահմանից իրենց ոսկու պաշարներն են դուրս բերել նաեւ թուրքական խոշոր առեւտրային բանկերը՝ արձագանքելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչին՝ «ազատվել արժույթների փոխարժեքների ճնշումից եւ դոլարի դեմ օգտագործել ոսկին»:Մասնավորապես, Halk Bankası-ն Թուրքիա է տեղափոխել արտերկրում պահվող 29 տոննա ոսկի: Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ընդհանուր առմամբ արտասահմանից Թուրքիա է վերադարձվել 220 տոննա ոսկի: Tweet Դիտում՝ 4952