Չինական ընկերությունը ՀՀ-ում հանքային ջրերի գործարան է հիմնում

20.04.2018 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Նյու Յիդա» #«Բիզնես Արմենիա»
«Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ չինական կապիտալով «Նյու Յիդա» ընկերությունը Հայաստանում մինչեւ 5 մլն դոլար է ներդնում հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու նպատակով։

«Նյու Յիդա» ընկերության հիմնադիր Yida Group-ը միջազգային դիվեսիֆիկացված ներդրումային կազմակերպություն է, որը կենտրոնացած է արտադրության տարբեր ոլորտներում։

Գործարանի կառուցման համար ընկերությունը դիտարկում է Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում գտնվող տարածքի ձեռք բերման հեռանկարը։ Չինացի գործարարներին ներկայացվել են մի քանի հանքահորեր։ Ներդրումային ծրագրի ուսումնասիրության փուլի ընթացքում ներգրավված են եղել Հանրապետական երկրաբանական ֆոնդի մասնագետները։


«Գործարարների աջակցության մեր թիմն ամենօրյա ռեժիմով աշխատում է ներդրողների հետ՝ հանքային ջերերի գործարանի հիմնման եւ արտադրությունը սկսելու համար։ «Բիզնես Արմենիա»-ն շարունակելու է աջակցությունը նաեւ հետներդրումային ամբողջ շրջանում»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Հայաստանի հանքային ջրերի որակը վստահություն է հաղորդում, որ արտադրությունը հաջողություն կունենա, եւ սպառման խնդիր չի լինի։ «Նյու Յիդան» նպատակ է դրել հայկական հանքային ջուրը ճանաչելի դարձնել չինական շուկայում։ Իսկ ներդրումային ծրագիրը նաեւ սոցիալական ազդեցություն կունենա մերձակա համայնքների համար»,- նշել է «Նյու Յիդա» ընկերության գործադիր տնօրեն Լուո Գանգը։
Դիտում՝ 5455
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW