Չինական ընկերությունը մտադիր է ՀՀ-ում ներդրումներ կատարել ջրերի արտադրությունում

26.03.2018 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #New Idea
Չինական New Idea ընկերությունը մտադիր է Հայաստանում ներդրումներ կատարել ջրերի արտադրության ոլորտում։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ կայացած հանդիպմանը ընկերության ներկայացուցիչները ընդգծել են, որ հայկական հանքային ջրերը շատ բարձորակ են, ինչն էլ վստահություն է ներշնչում, որ իրենց արտադրությունը կհաջողի։

Ներդրողների ներկայացմամբ՝ ծրագիրը կունենա նաեւ սոցիալական ուղղվածություն արտադրամասի մերձակա համայնքների համար։

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարության ողջ թիմը պատրաստ է օժանդակել ներդրողներին Հայաստանում իրենց գործունության ողջ ընթացքում եւ ներդրումային ծրագրի շրջանակներում քննարկել արտոնությունների տրամադրման հնարավորությունները։
Դիտում՝ 6632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW