Ձերբակալվել է Դանիլ Խաչատուրովի եղբայրը

20.04.2018 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դանիլ Խաչատուրով #Սերգեյ Խաչատուրով #«Ռոսգոսստրախ»
Մոսկվայում ձերբակալվել է «Ռոսգոսստրախ» խմբի նախկին համասեփականատեր եւ նախագահ Դանիլ Խաչատուրովի կրտսեր եղբայրը՝ ընկերության նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովը։

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, Սերգեյ Խաչատուրովը կասկածվում է 1 մլրդ ռուբլի գումար հափշտակելու եւ այդ միջոցները «ՌԳՍ ակտիվներ» դուստր ընկերության խողովակներով դուրս բերելու մեջ։  

Սերգեյ Խաչատուրովը չի ընդունել իր մեղավորությունը՝ նշելով, որ չէր կարող գողանալ «ՌԳՍ ակտիվներ» ընկերության փողերը, քանի որ դա կնշանակեր, որ ինքն իրենից գողություն է արել։

Հետաքննության համար հիմք են հանդիսացել ստուգման արդյունքները, որոնք իրականացվել էին վերջերս «Ռոսգոսստրախ»-ը ձեռք բերած «Открытие» բանկի առողջացման գործընթացից հետո։

Ավելի վաղ «Открытие» բանկի ղեկավար Միխայիլ Զադորնովը նշել էր, որ «Ռոսգոսստրախ»-ում «վերեւից ներքեւ գողություն էր տիրում», եւ ընկերությունը «պարզապես «վառվել էր» նրա վրա, որ նրա բիզնես մոդելը որեւէ կերպ չէր համապատասխանում ներկայիս օրվան եւ երբեւիցե ուղղված չէր բաժնետերերին օրինական շահույթ ապահովելուն»։

Դանիլ Խաչատուրովը, մեկնաբանելով եղբոր ձերբակալման վերաբերյալ լուրը, «Վեդոմոստի» պարբերականին ասել է, որ պահանջների էությունն իր համար անհասկանալի է։

«Ես զարմացած եմ. որեւիցե պահանջ մեր նկատմամբ չկար՝ ո՛չ դատական, ո՛չ էլ նախադատական։ Առհասարակ, նման հարցեր, եթե այդպիսիք կան, պետք է լուծել արբիտրաժում։ Գործարքի մասով մեր բոլոր պարտավորությունները մենք կատարել ենք։ Ամեն ինչ իրականացվում էր ԿԲ-ի վերահսկողության ներքո»,- ասել է Դանիլ Խաչատուրովը։

Նա նշել է, որ ինքը եւս արդեն հարցաքննվել է։ «Ես ոչ մի տեղ չեմ մեկնի, դատարաններում կապացուցենք մեր անմեղությունը»,- վստահեցրել է Դանիլ Խաչատուրովը։
Դիտում՝ 2978
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai