Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը հրապարակել է «Ռուսաստանի 2018թ. ամենահարուստ 200 գործարարների» ցուցակը, որում ընդգրկվել է հայկական ծագումով 7 գործարար:«Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) $4 մլրդ ունեցվածքով զբաղեցրել է ցուցակի 28-րդ տեղը (անցած տարի՝ $6,8 մլրդ): Վարկանիշի 30-րդ հորիզոնականում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ $3,7 մլրդ կարողությամբ: Անցած տարի նրա ունեցվածքը կազմում էր $3,4 մլրդ:Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է ցուցակի 109-րդ տեղը՝ նրա ունեցվածքը պահպանվել է անցած տարվա չափով՝ $950 մլն:Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնք ներկայացնում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունը, զբաղեցրել են 141-րդ եւ 142-րդ տեղերը համապատասխանաբար, յուրաքանչյուրը՝ $750 մլն կարողությամբ: Անցած տարվա համեմատ, նրանց կարողությունն ավելացել է $50-ական միլիոնով: Հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող Ալբերտ Ավդոլյանը 146-րդ տեղում է, նրա կարողությունը գնահատվում է $700 մլն (անցած տարի՝ $800 մլն):Forbes-ի ցուցակը եզրափակում է ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը, որը վարկանիշում «նորեկ» է: Նա $500 մլն-ով զբաղեցրել է 200-րդ հորիզոնականը:Ուշագրավ է, որ գործարար Դանիլ Խաչատուրովն այս տարի չի ընդգրկվել վարկանիշում: Tweet Դիտում՝ 5991