Fitch-ը զգուշացնում է ռուսաստանյան բանկերին
18.04.2018 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://cdnuploads.aa.com.tr

Միաժամանակ, գործակալությունը զգուշացնում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության ցուցակում ներառված ֆիզիկական անձանց եւ ընկերությունների հետ գործարքները շարունակելու դեպքում վարկային կազմակերպությունները կարող են պատժամիջոցների ներքո հայտնվել:
Fitch-ը վարկանշում է ռուսաստանյան 12 բանկի, որոնց թվում են Սբերբանկը, Ալֆա-Բանկը, Տինկոֆ Բանկը, Գազպրոմբանկը, Ռայֆայզենբանկը եւ այլն:
Գործակալության կողմից վարկանշվող ռուսաստանյան բանկերն ի վիճակի են փոխհատուցել հնարավոր վնասները՝ կապված նոր պատժամիջոցների ներքո հայտնված ֆիզանձանց եւ ընկերությունների վարկերի ու պարտավորությունների հետ, կարծում է գործակալությունը:
«Այդ բանկերի մեծ մասը չունի կոնտրագենտների հետ կապված զգալի ռիսկեր, իսկ այդպիսի մեծաթիվ ռիսկեր պարունակող բանկերն ունեն գրավային լավ ապահովություն կամ բավարար շահութաբերություն»,- նշում են Fitch-ի փորձագետները:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: