Ապրիլի 14-ին Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը եւ աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին: Ինչպես հայտնել են բանկում, զուգահեռաբար, Կոնվերս Բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման եւ խնամքի, իսկ «Մեծամոր» մասնաճյուղում՝ նաեւ կանաչապատման աշխատանքներ:«Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարեւորագույն ուղղություններից է: Դեռեւս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երեւանում եւ ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարեւանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձեւավորումը: Այսօր «Մեծամոր» մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների եւ ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաեւ գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն նաեւ նստարաններ»,-ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:«Կոնվերս Բանկի մասնաճյուղին հարող տարածքի բարեկարգումը նոր տեսք հաղորդեց քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակին՝ այն դարձնելով մեծամորցիների հանգստի անցկացման լավագույն անկյուններից մեկը: Ակնկալում ենք, որ բանկի հետ համագործակցությունը կընդլայնվի»,- իր հերթին ասել է Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:Ծառատունկից հետո Կոնվերս Բանկի անձնակազմը այցելել է նաեւ «Արմավիր», «Աշտարակ» մասնաճյուղեր՝ հետեւելով կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքներին:«Աշխատանքները լինելու են շարունակական: Մենք մտադիր ենք մասնաճյուղային ողջ ցանցում ներդնել նոր մշակույթ՝ բարձրակարգ սպասարկումը համադրելով սպասարկման հաճելի միջավայրի հետ»,- եզրափակել է Կոնվերս Բանկի ղեկավարը: Tweet Դիտում՝ 12647