ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն ասել է, որ արեւային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձեւավորվել է արեւային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ:ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում փոխնախարարը նշել է, որ քարտեզի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություններով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրը: 26.03.2018 | 09:22 Մեծ ներուժ՝ Գեղարքունիքում վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայկ Հարությունյանը, ներկայացնելով Մասրիկ-1 55 ՄՎ արեւային կայանի կառուցման ներդրողների մրցույթի արդյունքները, նշել է, որ մրցույթը հայտարարվել էր 2017-ի ապրիլին, փաթեթը ձեռք է բերել 7 տասնյակ ընկերություն, 20-ը դիմել է նախաորակավորման: Այս փուլն անցել է 10 ընկերություն, իսկ հինգը տվել է ծրագրի իրականացման առաջարկություն: Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V եւ իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է $0.0419՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Հայկ Հարությունյանը նշել է, որ այժմ նիդեռլանդական ընկերության հետ ընթանում են բանակցություններ, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում վերջինիս ղեկավարները ժամանելու են Հայաստան: Նախատեսվում է, որ Մասրիկ-1 արեւային կայանի կառուցման պայմանագիրը պետք է ստորագրվի մինչեւ հունիսի 1-ը, իսկ կառավարության հաջորդ նիստում ներկայացվելու է ծրագրի մրցույթի հաղթողի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Tweet Դիտում՝ 2011