Հայաստանում ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում նշել են, որ նոր համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ։ «Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները. մաքսային հայտարարագրի եւ դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտություն այլեւս չկա»,- ասված է հաղորդագրությունում: 21.07.2017 | 15:05 Մաքսային հայտարարագիր կարող են լրացնել նաեւ ոչ մասնագետները «Բիզնես-մաքսային մարմին շփումը պարզեցնելու միտված այս նախաձեռնությամբ կրճատվում է մաքսային գործողությունների ժամանակը, նվազագույնի հասնում մաքսավոր-տնտեսվարող շփումը եւ մաքսատուն-վարչություն ներկայանալու անհրաժեշտութունը»,- նշել է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանը՝ հավելելով, որ հայտարարագրի լրացումից մինչեւ գնահատում եւ վճարում՝ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:Էլեկտրոնային հայտարարագրման ներդրման օրվանից մինչեւ այսօր Արարատյան մաքսատուն-վարչությունում ներկայացվել եւ բաց է թողնվել մոտ 1000 էլեկտրոնային հայտարարագիր: Աղասի Աղայանը տեղեկացրել է, որ ՊԵԿ մաքսային ծառայողները շարունակում են օգնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելիս, մինչեւ նրանք ամբողջությամբ կտիրապետեն էլեկտրոնային հարթակում հայտարարագրումն ինքնուրույն կատարելու գործընթացին: Tweet Դիտում՝ 1906