Մայիսի 1-ի կապակցությամբ 4 հանգստյան օր կլինի

12.04.2018 | 12:12 Գլխավոր էջ / Նորություններ /
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է հարց, որի համաձայն՝ ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 5-ը` շաբաթ օրը:

Կառավարության հիմնավորմամբ՝ ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր:

Այսպիսով, քաղաքացիները կհանգստանան չորս օր՝ ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին եւ մայիսի 1-ին:
Դիտում՝ 3563

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW