Փոխնախարարը՝ Հայաստանում մայնինգի իրավական կարգավորման մասին
11.04.2018 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Facebook

«Մայնինգը տնտեսական գործունեության տեսակ է, որը կարող է իրականացվել նաեւ այլ ոլորտներում: Եթե քաղաքացին հակված է այդ գործունեությունն իրականացնել հարկային դաշտում, ապա այդ հնարավորությունը նա հիմա էլ ունի, իսկ եթե հակված է թաքցնել, ապա, միեւնույնն է, թաքցնելու է: Ընկնել եւ բացահայտել ստվերում գտնվող մայնինգ կենտրոնները եւ դրանք բերել իրավական դաշտ, այսօր կարող է խնդիրներ ստեղծել ընդհանուր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- ընդգծել է փոխնախարարը:
Խոսելով ոլորտում կարգավորումների նպատակահարմարության մասին՝ նա ասել է, որ պետք չէ միանգամից սկսել կարգավորել այն դաշտը, որի վերաբերյալ բավարար գիտելիք չկա.
«Առաջին հերթին պետք է լրացնել գիտելիքի բացը, հասկանալ ամբողջական շղթան: Մեր տնտեսական օրենսդրությունը շատ լիբերալ քաղաքականություն է որդեգրում: Սպառողների շահերի պաշտպանության տեսակետից շատ ավելի վտանգավոր եւ ռիսկային ոլորտներ կան, որոնցում չենք գնացել կարգավորումների կիրառման: Եթե շատ կարգավորենք, խոչընդոտելու ենք տեխնոլոգիաների զարգացումը, եթե ընդհանրապես չկարգավորենք՝ զարգացում չենք ունենա, չենք ստեղծի բարենպաստ միջավայր, որպեսզի ունենանք տեխնոլոգիաների զարգացում»,- ասել է Էմիլ Տարասյանը:
Փոխնախարարի խոսքով՝ նախ պետք է լրացնել ամբողջական համակարգի գիտելիքի պաշարը, որն այսօր բացակայում է թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածում, եւ ունենալ կոնկրետ պիլոտային ծրագրեր:
«Երբ սկսենք որոշակի խնդիրների առջեւ կանգնել, կխոսենք իրավական դաշտի համակարգային կարգավորման մասին: Սակայն մեր մոտեցումն է՝ սկսել կոնկրետ օրինակներից, ձեւավորել համապատասխան միջավայր, որը բարենպաստ կլինի տեխնոլոգիաների զարգացման համար»,- ամփոփել է Էմիլ Տարասյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: