«Իդրամ» ընկերությունն ունի նոր տնօրեն՝ ի դեմս Արսեն Քդենյանի: Ընկերությունում նշել են, որ նշանակումն իրականացվել է ՀՀ ԿԲ նախագահի՝ ս.թ. մարտի 21-ի որոշման հիման վրա: Արսեն Քդենյանը շուրջ 20 տարվա աշխատանքի եւ ղեկավարման փորձ ունի հեռահաղորդակցության ոլորտում: 1992-2012 թթ. նա տարբեր ծրագրեր է ղեկավարել Siemens եւ Alcatel-Lucent ընկերություններում՝ աշխատանքային գործունեություն ծավալելով Հայաստանում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում: 2015-2017 թթ. աշխատել է լիբանանյան Lebanon Oil Installations ընկերությունում՝ որպես որակի ապահովման ղեկավար:Արսեն Քդենյանն ավարտել է Լիբանանի ֆրանսիական համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետը, ապա՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարման մագիստրատուրան: Tweet Դիտում՝ 5818