Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-հունիս ամիսներին աճել է 36.5%-ով` կազմելով ավելի քան $1892 մլն

20.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 674.7 մլրդ դրամ կամ $1892.0 մլն` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 36.5%- ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալը կազմել է 187.7 մլրդ դրամ կամ $527.0 մլն, ներմուծման ծավալը` 487.0 մլրդ դրամ կամ $1365.0 մլն:
Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-հունիս ամիսներին կազմել է 299.3 մլրդ դրամ, կամ $838 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7006

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW