ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կարող են ինքնուրույն որոշել PIN-կոդը

05.04.2018 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած պլաստիկ քարտերի ծածկագրերը հաճախորդներին տրամադրվում են SMS-հաղորդագրությունների միջոցով՝ թղթային կրիչների փոխարեն:

Բանկում նշել են, որ նոր քարտ ստանալիս SMS-հաղորդագրությամբ քարտապաններին ուղարկվում են ժամանակավոր PIN-ծածկագրեր, որոնք հաճախորդները պետք է ինքնուրույն փոխեն ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների միջոցով եւ որոշեն PIN-ծածկագիր՝ իրենց հայեցողությամբ:

«Նոր ծառայության շնորհիվ բանկի հաճախորդները կարող են ստեղծել թվերի կոմբինացիա, որն իրենք հեշտությամբ կհիշեն, հետագայում ցանկացած ժամանակ փոխելով այն, իսկ մի քանի քարտերի առկայության դեպքում՝ կարող են բոլոր քարտերի համար դնել նույն միասնական PIN-ծածկագիրը»,- ասված է հաղորդագրությունում:

Ժամանակավոր PIN-ծածկագրով SMS-հաղորդագրությունը ստանալուց հետո հաճախորդը, քարտի ակտիվացման եւ մշտական PIN-ծածկագիր որոշելու համար, կատարում է հետեւյալ գործողությունները՝

-    քարտը մուտքագրում է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած բանկոմատ,
-    մուտքագրում է SMS-հաղորդագրությամբ ստացված ժամանակավոր PIN-ծածկագիրը,
-    բացված պատուհանում մուտքագրում է նոր քառանիշ PIN-ծածկագիրը;
-    կրկին մուտքագրում է նոր PIN-ծածկագիրը եւ ավարտում է գործարքը:

«Ելնելով անվտանգության պահանջներից, հաճախորդի կողմից ստեղծած ծածկագիրը չի պահպանվում բանկի Պրոցեսինգային կենտրոնում եւ հասանելի է բացառապես հաճախորդին»,- նշել են բանկում:

PIN-ծածկագրի ինքնուրույն փոխարինման ծառայությունը գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտերի համար, բացառությամբ Instant Issue, Visa Infinite, թոշակային եւ վարկային քարտերի:
Դիտում՝ 6181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW