Օտարերկրյա բանկերը մեծ ցանկություն չունեն՝ ֆինանսավորելու ադրբեջանական ընկերություններին, հայտարարել է PricewaterhouseCoopers (PwC)-ի՝ Ադրբեջանի գծով ղեկավար-տնօրեն Մովլան Փաշաեւը:Նրա խոսքով՝ օտարերկրյա բանկերի կասկածներն այս հարցում պայմանավորված են մի շարք պատճառներով: «Այդ պատճառների թվում են ադրբեջանական ընկերությունների կորպորատիվ թույլ կառավարումը, թափանցիկության ցածր մակարդակը, աուդիտի եւ հաշվետվողականության հետ կապված խնդիրները»,- Մովլան Փաշաեւի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:Նրա կարծիքով՝ ֆինանսների հասանելիությունն ադրեջանական ընկերությունների հիմնական խոչընդոտներից է, եւ շուկայի մասնակիցները, հասկանալով ամբողջ պատասխանատվությունը, պետք է հարմարվեն տնտեսական նոր իրողություններին: «Ընկերությունների կառավարման ոլորտը պետք է կատարելագործել: Եթե այս բոլոր խնդիրները լուծվեն, ապա կապիտալի հասանելիության խնդիրը եւս կհեշտանա»,- հավելել է նա: Tweet Դիտում՝ 6825