Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա

29.03.2018 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:

ԿԲ-ում նշել են, որ միջոցառման շրջանակում նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի եւ իրականացվող դրամավարկային քաղաքականության, ինչպես նաեւ կիբերանվտանգության ընդհանուր համակարգի ձեւավորման մոտեցումների վերաբերյալ հարցեր:

Մարտի 30-ին Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին: Նա նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են Միջպետական բանկի գործունեության առնչվող հարցեր: Նախատեսված են հանդիպումներ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:
Դիտում՝ 1813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW