Դյուսելդորֆում ներկայացվել են 130 տեսակի հայկական գինիներ

28.03.2018 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ProWein Düsseldorf 2018
Հայկական գինեգործական 16 ընկերություններ միասնական տաղավարով ներկայացրել են իրենց արտադրանքը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի գինու եւ ալկոհոլային ըմպելիքների՝ ProWein Düsseldorf 2018 ամենամյա միջազգային ցուցահանդեսին:

Ընկերությունների կողմից ներկայացվել են ավելի քան 130 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ: Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում հայկական տաղավարը այցելուների մեծ հոսք է ունեցել: Մի շարք ընկերություններ ցուցահանդեսից վերադարձել են ոսկե եւ արծաթե մեդալներով:

Ցուցահանդեսի շրջանակում գինեգործ Վիլի Օպիցի կողմից անց է կացվել հայկական գինիների համտես՝ միջազգային լրատվամիջոցների, գինու մասնագետների եւ առեւտրային ներկայացուցիչների համար:


Նախնական վերլուծությունների համաձայն՝ ցուցահանդեսին մասնակցության արդյունքում մասնակից ընկերություններն ընդհանուր առմամբ ունեցել են ավելի քան 500 հանդիպում հնարավոր գնորդների հետ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել 200 նախնական պայմանավորվածություններ:

Մասնակցությունը ցուցահանդեսին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցահանդեսին  ընդհանուր առմամբ ներկայացված էին ավելի քան 6 600 ընկերություններ, այցելուների թիվը կազմել է շուրջ 60 000:
Դիտում՝ 1569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW