ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ու լեհական Simed Construction-ն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:Կառավարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը հուշագրով կզարգացնեն պետություն-մասնավոր ձեւաչափով համագործակցությունը (PPP) ջրամբարաշինության ոլորտում ծրագրերի իրականացման ուղղությամբ:Մինչ հուշագրի ստորագրումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Simed Construction ընկերության գործադիր տնօրեն Բոգուսլավ Շիկորսկին մտքեր են փոխանակել երկկողմ գործակցությանը վերաբերյալ:Կարեն Կարապետյանը ողջունել է Simed Group ընկերությունների խմբի մուտքը Հայաստան:«Տեղյակ եմ, որ ակտիվ բանակցություններ եք ունեցել, եւ չափազանց խելացի ու պրոգրեսիվ թիմ ունեք, որովհետեւ ճիշտ ժամանակին եւ ճիշտ երկիր եք եկել: Պետություն-մասնավոր համագործակցությունը մեզ համար խիստ կարեւոր է, եւ մենք չափազանց ճկուն ենք լինելու այս հարաբերությունները ձեւավորելու հարցում, քանի որ շահագրգռված ենք, որպեսզի համագործակցության այս բանաձեւը տարածում ստանա մեր երկրում: Ջրային տնտեսության ոլորտը մեր առաջնահերթությունների շարքում է»,- ասել է վարչապետը: «Շատ արդյունավետ է համագործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, եւ այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»,- նշել է Բոգուսլավ Շիկորսկին:Նա ընդգծել է, որ ընկերությունը նախատեսում է ջրամբարաշինության ծրագրերում համատեղ աշխատանքները սկսել 2018թ. հունիսին: Վաղը նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու եւ հետագա քայլերը քննարկելու համար: Tweet Դիտում՝ 2341