Կոնվերս Բանկը միացել է սուբսիդավորվող գյուղվարկերի ծրագրին

15.03.2018 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Ռոստոմ Բադալյան #Ռոբերտ Մակարւյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի վարկային բաժնի ղեկավար Անդրանիկ Մկրտչյանը եւ Կոնվերս Բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր:

Փաստաթուղթը վերաբերում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակում համագործակցությանը;
 
«Կոնվերս Բանկը վեցերորդ ֆինանսական կառույցն է, որը միացավ այս ծրագրին: Ծրագրի իրականացման ընթացքում տրամադրվել են 1534 միավոր վարկեր՝ 6,9 մլրդ դրամի չափով»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարը հավելել է, որ ծրագրի շրջանակում պոտենցիալ շահառուների համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում կազմակերպվել է շուրջ 224 դասընթաց, ավելի քան 5300 մասնակիցների տրամադրվել են հավաստագրեր:

Ռոստոմ Բադալյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը մանր գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռի արտոնյալ պայմաններով ստանալ վարկավորում, որը կնպաստի գյուղատնտեսության հետագա զարգացմանը:

«Պահանջարկ կա, մենք արդեն իսկ ունենք համապատասխան ազդակներ մանր գյուղացիական տնտեսությունների կողմից»,- ասել է նա:

Անդրադառնալով ծրագրի կարեւորությանը՝ Անդրանիկ Մկրտչյանն էլ ընդգծել է, որ ցածր տոկոսադրույքը թույլ կտա ծրագրի շահառուներին գյուղատնտեսության ոլորտում ծավալել առավել արդյունավետ գործունեություն:

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով շահառուներին տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի չափով, տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների եւ գյուղատնտեսական կոոպերատիվների համար տոկոսադրույքը կազմում է 3%:

Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է  պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում եւ ստանան հավաստագիր, ինչն էլ  իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին:

Մինչ օրս նշված ծրագր շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաեւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի, «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա»-ի, «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ» ՈՒՎԿ-ի, «Կամուրջ» ՈՒՎԿ-ի եւ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի հետ:
Դիտում՝ 4047
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW