Թբիլիսիում ելույթ կունենա Նասիմ Թալեբը

13.03.2018 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նասիմ Թալեբ #BBI #Skill.am
Հարավային Կովկասում առաջին անգամ ելույթ կունենա հայտնի տնտեսագետ Նասիմ Թալեբը:

Ինչպես Banks.am-ին հայտնել են Skill.am ընկերությունում, Նասիմ Թալեբը ելույթ կունենա Թբիլիսիում երկօրյա ծրագրով՝ մարտի 30-ից մինչեւ ապրիլի 1-ը:

Միջոցառման կազմակերպիչը ռուսական BBI ընկերությունն է, իսկ Skill.am-ը հանդես է գալիս որպես բացառիկ գործընկեր:

Թբիլիսիում Նասիմ Թալեբը կներկայացնի իր «Հակափխրունություն. ինչպես հաղթահարած դուրս գալ քաոսից» գիրքը:

2017թ. հունվարին Նասիմ Թալեբը գրառում էր կատարել Twitter-ում՝ նշելով, որ «Հալեպում հայերը տոնում են Սուրբ Ծնունդը»: «Նրանք դեռ այնտեղ են՝ չնայած Հուսեյն Օբամային»,- գրել էր Թալեբը, որն ավելի վաղ եւս քննադատել էր ԱՄՆ նախկին նախագահի՝ Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությունը:

2011թ. «Ֆինանս» ամսագիրը խնդրել էր «Տրոյկա Դիալոգ»-ի տնօրեն Ռուբեն Վարդանյանին մեկնաբանել Նասիմ Թալեբի այն միտքը, թե բոլոր բանկիրները «տաղտկալի եւ ձանձրալի են, իսկ գործարար աշխարհը՝ ողորմելի»:

«Նասիմ Թալեբը շատ հաճելի մարդ է, մենք շատ ենք շփվում: Նա մեր «Համաժողով «Ռուսաստան»» («Форум «Россия»») միջոցառմանը մասնակցում է արդեն երրորդ անգամ: Այդ մտքի հետ նույնիսկ կարող եմ համաձայնվել, սակայն ի՞նչ կարող է նա առաջարկել գործող աշխարհի փոխարեն: Ոչ ճիշտ երեւույթները միշտ էլ կքննադատվեն: Իսկ ո՞րն է ճիշտ»,- ասել էր Ռուբեն Վարդանյանը:

Նասիմ Թալեբի ելույթի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Skill.am ընկերության հետ՝ 060 70 75 70 հեռախոսահամարով:
Դիտում՝ 4119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo