«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ակցիա է գործարկել կին վարկառուների համար

12.03.2018 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Կամուրջ» ՈՒՎԿ #ակցիա #Արմեն Արեւյան
«Կամուրջ» վարկային կազմակերպությունը, գարնանային տոների կապակցությամբ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, հայտարարել է ակցիա կին վարկառուների համար:

Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, ակցիայի շրջանակում բոլոր կին վարկառուները կստանան 8% զեղչ՝ 8 վարկատեսակների անվանական տոկոսադրույքներից:

«Գարնանային ակցիայի ընթացքում բոլոր կին վարկառուները կարող են օգտվել մինչեւ 3 մլն դրամ (կամ համարժեք դոլար) առանց գրավադրման սպառողական, բիզնես, գյուղատնտեսական եւ բնակարանային պայմանների բարելավման թվով 8 վարկատեսակներից՝ 8%-ով զեղչված անվանական տոկոսադրույքով:

Վստահ եմ, որ այս գարնանային ակցիան դրական արձագանք կստանա մեր բոլոր հաճախորդների շրջանում»,- նշել է  «Կամուրջ»  ՈՒՎԿ-ի Մարքեթինգի, ՀԿ եւ Գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:
Դիտում՝ 5179

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW