Գյումրիում խոհարարական դպրոց կհիմնվի

06.03.2018 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Paul Bocuse #Թումո
Գյումրիում նախատեսվում է հիմնել խոհարարական դպրոց, որում ներդրվելու են ֆրանսիական Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դպրոցի հիմնման նախաձեռնությունն ու ծրագրերն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել «Թումո» կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը եւ այլք:

Կարեն Կարապետյանը կարեւորել է ծրագրի իրականացումը:

«Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող եւ անհրաժեշտ Գյումրիի համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:
Դիտում՝ 12676

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW