2017-ի ընթացքում Արագածոտնի մարզում իրականացվել են 26,2 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, ինչը 2016-ի համեմատ ավելի է 6 մլրդ դրամով: 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է ավելի քան 35,2 մլրդ դրամի ներդրում:Մարտի 3-ին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետ Աշոտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ իրականացված ներդրումների հաշվին ստեղծվել է 350 հիմնական աշխատատեղ: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կստեղծվի 600 աշխատատեղ:Մարզպետի խոսքով՝ 2017-ին մասնավոր հատվածի կողմից իրականացվել է 6,5 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018-ին պլանավորվել են 20,4 մլրդ դրամի ներդրումներ կաթի եւ կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման եւ չրերի արտադրության, ըմպելիքի եւ ալկոհոլային խմիչքների արտադրության, ալմաստի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ միայն 2018-ին մարզում նախատեսվում է հիմնել 120 հա ինտենսիվ այգի: 2018-ին Աշտարակ եւ Ոսկեվազ համայնքներում կշահագործվեն եւս 3 հա ժամանակակից ջերմատներ: 05.03.2018 | 09:14 Շիրակում նախատեսվում է 36 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրագործել Լիզինգային ծրագրով 2017-ի ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից 14 միավոր գյուղտեխնիկա, տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել եւս 15 միավոր: Մասնավորի հետ քննարկման փուլում է գյուղատնտեսական մարզային կայաններ հիմնելու գաղափարը: Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ եւ թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները: «Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, եւ այդ պարագայում 95-97% կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120%-ը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետեւ մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, եւ մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերով»,- նշել է վարչապետը: Tweet Դիտում՝ 2351