Բելառուսի զարգացման բանկը կամրապնդի գործակցությունը ՀՀ-ի հետ

02.03.2018 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Կարայան #Դմիտրի Կորչիկ #Բելառուսի զարգացման բանկ
Բելառուսի զարգացման բանկի ներկայացուցիչներն առաջիկա ամիսներին կայցելեն Երեւան՝ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի (DICA) հետ փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փոխանցմամբ՝ այս մասին նշվել է նախարար Սուրեն Կարայանի՝ Բելառուսի արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ դեպի երրորդ երկրներ արտահանման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շուրջ ստեղծվող հեռանկարները, արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը եւ մի շարք այլ օրակարգային հարցեր։

Բելառուսից ժամանած գործարարների խմբի համար հանդիպումներ են նախատեսվում պետական գերատեսչություններում եւ մասնավոր ընկերություններում՝ քննարկելու տրանսպորտային միջոցների հավաքման արտադրության, գյուղտեխնիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Դիտում՝ 1584
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW