Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է USSD ծառայությունը

01.03.2018 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #USSD
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որի միջոցով բանկի քարտապաններն այսուհետ կարող են իրենց բջջային հեռախոսների միջոցով իրականացնել`

- վերջին 4 գործարքներն ընդգրկող քաղվածքների ստացում,
- քարտի շտապ բլոկավորման հարցումներ,
- քարտի մնացորդի ստուգում:

Ինչպես նշել են բանկում, ծառայությունը ներկայումս հասանելի է Բիլայն եւ ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին կարող է կցվել առավելագույնը 5 քարտ (հաշվի են առնվում հաճախորդի բոլոր քարտերը՝ թողարկված Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի կողմից):

«USSD ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ զանգահարելով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի քարտատերերի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 99 99 կամ 010 31 88 99 հեռախոսահամարներով կամ այցելելով բանկի մասնաճյուղ եւ լրացնելով համապատասխան դիմումը»,- ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսով հավաքել *116# հրահանգը եւ առաջնորդվել USSD-ի մենյուի կողմից առաջարկվող տարբերակներով: Հարցման ուղարկումից հետո հեռախոսահամարի բաժանորդին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է հարցված տեղեկատվությունը կամ պահանջված գործողության (քարտի շտապ բլոկավորման դեպքում) հաստատումը:

Նշված ծառայությունից օգտվելիս յուրաքանչյուր ստացվող SMS հաղորդագրության համար գործում է 10 դրամ սակագին, իսկ բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որեւէ գանձում չի կատարվում:

USSD ծառայությունից օգտվելու մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 3312
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW