Մարտի 8-ից 11-ը մաքսատներում հերթապահություն կսահմանվի

01.03.2018 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#մաքսատուն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ առաջիկա չորս ոչ աշխատանքային օրերը (մարտի 8-11) կարող են դժվարություններ առաջացնել տնտեսվարողների գործունեության համար։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարվել է, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է այդ օրերին տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունը եւ անխափանությունը ապահովելու նպատակով բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաեւ ապահովել մաքսատներում գործող առեւտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների կատարման հնարավորությունը։
Դիտում՝ 1728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW