ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ գլխամասային գրասենյակը տեղակայվել է նոր հասցեում՝ «ելնելով բիզնեսի զարգացումից բխող կարիքների աճից եւ աշխատակիցների առավել արդյունավետ գործունեության համար պայմաններ ապահովելու նպատակով»: Բանկում նշել են, որ 2018թ. փետրվարի վերջին ավարտվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաեւ բանկի ապարատա-ծրագրային համալիրի (որոնք գտնվում էին Նալբանդյան 46 հասցեում) տեղափոխությունը Մոսկովյան 35 հասցեում գտնվող «Մոսկովյան Պլազա»-ի շենք: Նոր գրասենյակը, որը տեղակայված է շենքի չորս հարկերում, հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համապատասխանում են ժամանակակից բանկային գրասենյակի պահանջներին: «Հանդիսանալով ՀՀ շուկայում խոշորագույն գործատուներից մեկը, նոր շենքում ՎՏԲ-Հայաստան Բանկը կարողացել է ոչ միայն լուծել բանկի 3 տարբեր շենքերի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների մարդկային ռեսուրսների մեկ գրասենյակում կենտրոնացման ռազմավարական խնդիրը, այլեւ ստեղծել ժամանակակից եւ հարմարավետ պայմաններ արդյունավետ աշխատանքի եւ ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության համար»,- ասված է հաղորդագրությունում: Նոր գրասենյակում աշխատակիցների համար ստեղծվել է «Բաց գրասենյակ», սննդի եւ հանգստի գոտիներ՝ աշխատանքի առավել հարմարավետ պայմաններ ապահովելու եւ աշխատակիցների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով: «Մոսկովյան Պլազա»-ում կբացվի նաեւ 2 նոր մասնաճյուղ՝- երկրորդ պրեմիում գրասենյակը՝ Private Banking ձեւաչափով,- գրասենյակ իրավաբանական անձանց համար, որը կտեղափոխվի «Մոսկվայի տուն» շենքից:«Մոսկովյան Պլազա» շենքում կստեղծվի նաեւ հաճախորդների՝ բանկոմատներով եւ վճարային տերմինալներով հագեցած 24/7 ինքնասպասարկման գոտի: ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը կաշխատի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-18:00-ը:Բանկում հիշեցրել են, որ 2017թ. վերջում ՎՏԲ-Հայաստան Բանկի սպասարկման բաժինը Նալբանդյան 46 հասցեից տեղափոխվել էր Պուշկինի 3/1 հասցեում գտնվող «Պուշկին» մասնաճյուղ, որը հագեցած է հաճախորդների 24/7 ինքնասպասարկման առաջին գոտիով: Tweet Դիտում՝ 32689