ՀՀ կառավարությունը հրապարակել է Հայաստանում 2017-ին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ ոլորտների եւ ֆինանսական աղբյուրների: Այն ներառում է պետական, վարկային եւ դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաեւ մասնավոր, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ իրականացված՝ ընդհանուր՝ $856,5 մլն ծավալով ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում:Առանձին հատվածով ներկայացված են նաեւ մարզերում իրականացված ծրագրերը, ընդհանուր՝ $170,9 մլն ծավալով, որոնք ներառված չեն վերոնշյալ $856,5 մլն-ի ծրագրերում: Մարզերում իրականացված ծրագրերը բաժանվում են հետեւյալ տեսակների՝- Բիզնես ներդրումներ՝ արտադրական հզորությունների զարգացում կամ վերանորոգման աշխատանքների իրականացում, նոր արտադրական եւ հասարակական նշանակության շենքերի կառուցում, ջերմոցների եւ ինտենսիվ այգիների հիմնում,- Բնակարանաշինություն,- Ենթակառուցվածքներ,- Դպրոցներ եւ մանկապարտեզներ,- Այլ ծրագրեր:Փաստաթղթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 1106