2017-ի համար կունենանք մինչեւ 7,7% տնտեսական աճ, ասել է նախագահը

27.02.2018 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերժ Սարգսյան #տնտեսական աճ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքների քննարկմանն ու ամփոփմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է, որ 2017-ի համար կունենանք 7,4-7,7%-ի միջակայքում տնտեսական աճ:

«Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ կառավարությունը 2017թ. լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերեւս կունենանք 7,4-7,7%-ի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաեւ պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ՝ ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է Սերժ Սարգսյանը սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ «կառավարությունը 2018թ. տարեսկիզբն էլ տնտեսական լավ ցուցանիշներով է սկսել, սակայն, ըստ նրա, դեռեւս չի կարելի ասել, որ Հայաստանը հասել է իր հնարավորությունների սահմանին, քանի դեռ այդ աշխատանքի արդյունքները զգալի չեն դարձել հասարակության բոլոր խավերի համար»:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ առաջիկա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն զուգահեռ ժողովրդագրական իր սահմանած ցուցանիշերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետեւողական աշխատանքը:

«Վերլուծության հիմքում, անշուշտ, դրված են օպերատիվ տեղեկություններ, որոնք մենք ստացել ենք մեր գերատեսչություններից եւ մեր միջազգային գործընկերներից: Ակնհայտ է, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք»,- ասել է նախագահը՝ ընդգծելով, որ «աճի բաղադրիչներից է կախված, թե մենք ինչպիսի եկամուտներ ենք ունենալու»:
Դիտում՝ 1733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW