«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը փետրվարի 25-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղ՝ բնակիչներին լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար: Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ կամավորները գյուղի յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել են 5-ական լամպ:Պառավաքարցիները նշել են, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին: «Լուսավոր Սահման» նախաձեռնության մեկնարկը տրվել է 2016թ. նոյեմբերին: Արդեն լուսավորել է ՀՀ եւ Արցախի 19 գյուղ: Ընդհանուր առմամբ, գնվել է 18375 լուսադիոդային (LED) լամպ, այդպիսով ընտանիքները խնայում են ամսական մինչեւ 4000 դրամ:Նախաձեռնությունը կոչ է անում բոլորին ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին: Tweet Դիտում՝ 2003