Ամերիաբանկը $11,5 մլն է ներգրավում «Սիմբիոտիքս»-ից

26.02.2018 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Սիմբիոտիքս
Ամերիաբանկը եւ «Սիմբիոտիքս» կազմակերպությունը կնքում են $11,5 մլն-ի հիմնական վարկային պայմանագիր՝ հետագայում ֆինանսավորման գումարը եւս $10 մլն-ին համարժեք գումարով ավելացնելու հնարավորությամբ՝ ազատ փոխարկելի արժույթով կամ դրամով:

Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարկային միջոցներն ուղղված են Ամերիաբանկի հաճախորդ հանդիսացող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

«Մեծ ուրախությամբ ազդարարում ենք միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նոր ծրագրի մեկնարկը: ՓՄՁ-ների ֆինանսավորումն Ամերիաբանկի առաջնային ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք ուրախ ենք նոր գործընկեր ձեռք բերել՝ ի դեմս «Սիմբիոտիքս»-ի, որի հետ կնքում ենք առաջին պայմանագիրը՝ ակնկալելով հետագայում ծավալել փոխշահավետ համագործակցություն»,- ասել է Ամերիաբանկի տօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

«Մենք նույնպես ուրախ ենք գործընկերության հիմքը դնել այնպիսի հեղինակավոր եւ նորարար կազմակերպության հետ, ինչպիսին Ամերիաբանկն է: Ակնկալում ենք արժեքավոր համագործակցություն, որի շրջանակում մեր ջանքերն ուղղելու ենք Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը»,- նշել է «Սիմբիոտիքս»-ի՝ ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրայբերը:
Դիտում՝ 13164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW