ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Սալոնիկ:ԿԲ-ում նշել են, որ Արթուր Ջավադյանը փետրվարի 22-24-ը կմասնակցի Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) կառավարիչների խորհրդի 12-րդ հանդիպմանը:Կքննարկվեն բանկի գործունեությանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա ԱԶՍԲ անդամ երկրների կենտրոնական բանկերի նախագահների, այլ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: Tweet Դիտում՝ 1709