ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունն աճել է 26%-ով

20.02.2018 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Մաքսիմ Սոկոլով
2017-ի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 26,1%-ով, Հայաստանից արտահանումը՝ 44,6%-ով , ներմուծումը՝ 19,1%-ով:

Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի Երեւանում տեղի ունեցած 18-րդ նիստին, որին ՌԴ կողմից մասնակցել է հանձնաժողովի համանախագահ, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Քննարկման կարեւոր թեմա է դարձել Մեղրի ազատ տնտեսական գոտին՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի համատեքստում: «Կարծում եմ, որ այս հարթակը կլինի շատ յուրահատուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով ռուսական կապիտալի մուտքն ազատ տնտեսական գոտի:  

«Հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ GSP+, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ GSP առեւտրային համակարգերի հնարավորությունները՝ մենք պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի վերջինս իր հետաքրքրություններից ելնելով՝ այստեղ գործունեւթյուն ծավալի»,- նշել է Կարեն Կարապետյանը:   

Մաքսիմ Սոկոլովն իր հերթին ասել է, որ «երկկողմ ապրանքաշրջանառությունը  համագործակցության պատմության ընթացքում ռեկորդային մակարդակի է հասել՝ ավելի քան 1 մլրդ 700 մլն դոլարի»:

«Ուրախալի է, որ մեծ տեմպով աճում է նաեւ ռուսաստանյան շուկա հայաստանյան արտադրանքի մատակարարման ծավալը. մեր գնահատականներով՝ նախորդ տարվա ընթացքում այն աճել է ավելի քան մեկ երրորդով՝ 2016թ. համեմատ: Մենք դա կապում ենք ոչ միայն մեր՝ Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունների կայուն զարգացման, այլեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի խորացման հետ»,- ընդգծել է Մաքսիմ Սոկոլովը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը:
Դիտում՝ 1428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW