Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից: Ծառայության համար ինտերնետ հասանելիություն չի պահանջվում:«USSD ծառայությունը մատչելի է եւ դրանից օգտվելու համար հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչեւ 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաեւ օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը եւ հետեւել հրահանգներին»,- ասված է հաղորդագրությունում: Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱրՔա համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ: Ծառայության համար բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որեւէ հավելյալ գանձում չի կատարվելու: «Ներկայում Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline եւ ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաեւ այլ օպերատորի հաճախորդների համար նման ծառայության ներդրման ուղղությամբ»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 14095