Կոնվերս Բանկը սուբսիդավորվող գյուղվարկեր է տրամադրում
14.02.2018 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Բանկում նշել են, որ փետրվարի 7-ին այս նպատակով հուշագրեր են կնքվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի հետ:
«Հայաստանում ՓՄՁ, այդ թվում՝ գյուղատնտեսության ֆինանսավորումը, Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից է: Այս համագործակցությունը Կոնվերս Բանկին հնարավորություն է տալիս ընդլայնել առաջարկվող պրոդուկտների ցանկը եւ ֆինանսավորումը հնարավորինս հասանելի դարձնել շահառուներին: Մասնավորապես, համագործակցության շրջանակում բանկի գործող եւ նոր հաճախորդները կարկտապաշտպան ցանցերի եւ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար կարող են վարկեր ստանալ՝ տարեկան մինչեւ 5% տոկոսադրույքով»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:
Նա հավելել է, որ վարկատեսակներն արդեն հասանելի են բանկի բոլոր մասնաճյուղերում:
Ծրագրերի շրջանակում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: