Հայկական հագուստի Shabeeg ապրանքանիշն իր նոր՝ Armenian Taraz հավաքածուով Նյու Յորքում մասնակցում է փետրվարի 8-16-ն անցկացվող New York Fashion Week-ին: Shabeeg-ում նշել են, որ «հայրենական բրենդի համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է նման բարձրակարգ իրադարձությանը մասնակցելը»:New York Fashion Week-ը նորաձեւության աշխարհի չորս գլխավոր իրադարձություններից մեկն է՝ Լոնդոնի, Փարիզի եւ Միլանի նորաձեւության շաբաթներին հավասար։ Այն անցկացվում է տարին երկու անգամ՝ փետրվարին ցուցադրվում են աշուն-ձմեռ հավաքածուները, իսկ սեպտեմբերին՝ գարուն-ամառ հավաքածուները։ Նյու Յորքի նորաձեւության շաբաթին ամեն տարի պարտադիր մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ դիզայներներ, ինչպիսիք են Michael Kors-ը, Tommy Hilfiger-ը, Anna Sui-ին, Custo Barcelona-ն, Marc Jacobs-ը, Donna Karan, Diane von Fürstenberg-ը, Vera Wang-ը եւ այլք։ Միջոցառումների մեկնարկը տրվում է amfAR-ի բարեգործական երեկույթից։ Tweet Դիտում՝ 3399