Երեւանում է Moody’s-ի պատվիրակությունը

06.02.2018 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Աշոտ Մանուկյան #Moody’s
Երեւանում է Moody’s Investors Services միջազգային վարկանշային կազմակերպության նախագահի տեղակալ Մարտին Փեթչի գլխավորած պատվիրակությունը՝ երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակում:

Պատվիրակությանն այսօր ընդունել են ՀՀ ֆինանսների եւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարներ Վարդան Արամյանն ու Աշոտ Մանուկյանը:

Վարդան Արամյանն անդրադարձել է ՀՀ վերջին մակրոտնտեսական զարգացումներին, ծրագրային բյուջետավորման հարցերին, ներկայացրել հարկաբյուջետային կանոնների վերանայման, գնումների, հարկային քաղաքականության, հաշվապահական հաշվառման եւ ներքին աուդիտի ոլորտներում նախաձեռնված բարեփոխումները:

Աշոտ Մանուկյանն էլ անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ երկրաբանական ֆոնդի թվայնացման եւ էլեկտրոնային հարթակներում տեղեկատվության հասանելիության ապահովման, փոքր հանքերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին:

Աշոտ Մանուկյանը պատվիրակությանը ներկայացրել է նաեւ վերականագնվող  էներգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային կայանի եւ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Մարտին  Փեթչը համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Դիտում՝ 2271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW