«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC), Quick Start նախագծի շրջանակում, մեկնարկում է նոր ծրագիր՝ Հայոց բանակից զորացրված երիտասարդների համար: Այսուհետ զորացրված երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցել Quick Start մեթոդոլոգիայով իրականացվող մասնագիտական վերապատրաստման եւ վերաորակավորման դասընթացներին, դառնալ մրցունակ աշխատաշուկայում եւ գտնել ցանկալի աշխատանք՝ կարճ ժամանակահատվածում:Զորացրվածների մասնագիտական զարգացմանն է ուղղվելու BSC-ի հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանի «Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի վաճառքից ստացված ամբողջ շահույթը: 29.11.2017 | 10:09 «Քո սեփական բիզնեսը Հայաստանում»՝ գիրք, որը սկսվում է վերջաբանից ««Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի խորհրդով եւ ամբողջ անձնակազմով որոշում ենք կայացրել գրքի վաճառքից գոյացած ամբողջ շահույթը ուղղել Հայկական բանակից զորացրված երիտասարդների մասնագիտական վերապատրաստման եւ վերաորակավորման ծրագրի իրագործմանը: Ծրագրի նպատակն է զորացրված այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել նոր մասնագիտություն կամ նոր որակավորում, վերապատրաստել, կապել գործատուների հետ եւ ապահովել աշխատատեղով: Quick Start-ը բիզնես նախագիծ է, սակայն զորացրված երիտասարդների համար ամբողջ գործընթացը կլինի անվճար»,- նշել է Սամվել Գեւորգյանը:Ծրագրի տեղեկատվական միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին` ժամը 11:00-ին, «Բի Էս Սի» ընկերության գրասենյակում: Միջոցառման ընթացքում ծրագրի հեղինակները կներկայացնեն ծրագրի առաքելությունը, մասնակցության կարգը, Quick Start մեթոդոլոգիայի էությունն ու ընձեռած հնարավորությունները, նախագծի հաջողության պատմությունները, ինչպես նաեւ այլ մանրամասներ:Ծրագրի 1-ին փուլը կիրականացվի միայն 2015 եւ 2016 թվականին զորացրված երիտասարդների համար՝ Երեւան քաղաքում, որից հետո ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով այլ տարեթվերին զորացրվածներին, ինչպես նաեւ ՀՀ տարբեր մարզերը: Tweet Դիտում՝ 2893