Անելիք Բանկն առաջարկում նոր հիփոթեքային վարկ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք՝ սկսած 8,5% տարեկան տոկոսադրույքից, մինչեւ 20 տարի մարման ժամկետով, ընդ որում, տոկոսադրույքը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ դոլարային վարկերին:Բանկում նշել են, որ բարելավվել են նաեւ վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն՝ այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ՝ սկսած 0% կանխավճարից: Նշված վարկատեսակը գործում է ինչպես երկրորդային շուկայից, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար: Վարկերը տրամադրվում են ինչպես բանկի սեփական միջոցների հաշվին, այնպես էլ տարբեր վարկային ծրագրերի շրջանակում:«Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ Անելիք Բանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները: Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Այս վարկերի միջոցով բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին իրագործել իրենց նպատակները եւ էլ ավելի շահավետ պայմաններով օգտվել բանկի ներկայացվող պրոդուկտից։Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը բանկը կայացնում է սեղմ ժամկետում, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում: Մանրամասները հասանելի են այստեղ: Tweet Դիտում՝ 5582