ԿԲ-ն հայտարարում է ֆինանսական կրթման թրեյներների հավաքագրում

01.02.2018 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #թրեյնինգ
ՀՀ Կենտրոնական բանկը «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» եւ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրերի շրջանակում նախաձեռնում է ֆինանսական կրթման թրեյներների պատրաստման դասընթացներ:

Նախաձեռնության շրջանակում Կենտրոնական բանկը հայտարարում է ֆինանսական կրթման թրեյներների հավաքագրման մասին:

«ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից եւ Արցախից ընտրված դիմորդները ֆինանսական կրթման թրեյներների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դասընթացներ իրենց մարզի ուսուցիչների եւ գյուղական համայնքների բնակիչների համար»,- նշված է ԿԲ-ի հաղորդագրությունում:

Թրեյներների հիմնական պարտականություններն են՝

- բարձր որակով եւ ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնել դասընթացներ,
- պատշաճ կերպով եւ սահմանված ժամկետներում ներկայացնել դասընթացների վերաբերյալ հաշվետվություններ՝ ըստ սահմանված ձեւաչափի,
- պարբերաբար թարմացնել գիտելիքները ՀՀ ֆինանսական համակարգի, գործող ծառայությունների եւ անձնական ֆինանսների այլ թեմաների վերաբերյալ՝ օգտվելով բոլոր հնարավոր աղբյուրներից եւ տրամադրված կրթական նյութերից:

Ընտրության չափանիշներն են՝

- ֆինանսական/տնտեսագիտական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- նմանատիպ աշխատանքային փորձ,
- նոր գիտելիք ձեռք բերելու եւ փոխանցելու պատրաստակամություն,
- հաղորդակցման զարգացած հմտություններ,
- մարզային հասանելիություն եւ ճկունություն,
- ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Յուրաքանչյուր մարզից ընտրվելու են սահմանափակ քանակությամբ թրեյներներ հայտադիմումի եւ հարցազրույցի արդյունքների հիման վրա:

Հարցազրույցի փուլը հաջողությամբ անցած դիմորդները պարտադիր պետք է մասնակցեն թրեյներների վերապատրաստման 5-7-օրյա դասընթացի, որը հնարավորություն կտա նրանց զինվել անհրաժեշտ գիտելիքով եւ հմտություններով՝ հետագայում արդյունավետ եւ որակյալ դասընթաց իրականացնելու նպատակով:

Վերապատրաստման դասընթացին մասնակցությունն անվճար է. տեղափոխման, գիշերակացի եւ սնունդի ծախսերը հոգում են կազմակերպիչները:

Ժամկետներ

- Թրեյներների վերապատրաստման դասընթաց՝ 2018թ. մարտ,
- Դասընթացներ՝ 2018թ. ապրիլ-նոյեմբեր՝ ըստ սահմանված ժամանակացույցի:
Հնարավոր է համատեղել հիմնական աշխատանքի հետ:

Վարձատրություն

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած թրեյների հետ կնքվելու է պայմանագիր, որի համաձայն՝ նա վարձատրվելու է գործարքային սկզբունքով յուրաքանչյուր իրականացված դասընթացի համար: Դասընթացները պետք է իրականացվեն 2018թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին թրեյների մարզի տարբեր վայրերում տարբեր թիրախային խմբերի համար՝ ըստ սահմանված ժամանակացույցի:

«Եթե ցանկանում եք դառնալ ֆինանսական կրթման թրեյներ, խնդրում ենք մինչեւ փետրվարի 16-ն ուղարկել լրացված հայտադիմումը abcfinance.am@gmail.com էլ hասցեով՝ նամակին կցելով նաեւ Ձեր ինքնակենսագրությունը (CV): Հարցերի կամ լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել նաեւ 010 592 697 հեռախոսահամարով»,- նշել են ԿԲ-ում:
Դիտում՝ 2727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW