Երեւան, 6 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական “Մեգաֆոն” բջջային օպերատորին հետաքրքրում են Հայաստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի շուկաները: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է “Մեգաֆոնի” գործադիր տնօրեն Սերգեյ Սոլդատենկովը: iKS-Consulting ընկերության վերլուծաբան Մակսիմ Սավվատինը ՌԲԿ Daily թերթին ասել է, որ եթե հայկական բջջային օպերատոր “ՎիվաՍելը” “դուրս բերվի վաճառքի, այն շատ թանկ կարժենա”, եւ “Մեգաֆոնն” այն կարող է ձեռք բերել միայն TeliaSonera-ի հետ համատեղ, որը “Մեգաֆոնի” բաժնետերերից մեկն է: Հայկական շուկայի հանդեպ իր ունենացծ հետաքրքրության մասին հայտնել էր նաեւ ռուսական MTC բջջային օպերատորը: “ՎիվաՍելի” ներկայացուցիչները վերջին շրջանում հերքել են հայտարարություններն այն մասին, որ ընկերությունը կարող է վաճառվել: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8288