Արգելանքի հետեւանքով մաքսազերծման խոչընդոտները կվերացվեն

01.02.2018 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #մաքսազերծում #ՊԵԿ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։  

Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը եւ անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը։

Արդարադատության նախարարին եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է 20-օրյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:
Դիտում՝ 1534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW