Evocabank-ն ու ՀԱԱԳ-ը կհամագործակցեն

31.01.2018 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #ՀԱԱԳ
Evocabank-ը եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) կնքել են համագործակցության համաձայնագիր:

Բանկում նշել են, որ համագործակցությունը նպատակ ունի խթանել Հայաստանի տարածքից իրականացվող արտահանումը եւ ՀՀ տարածքից արտահանում իրականացնող անձանց համար ստեղծել ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ:

«ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերի հիման վրա Evocabank-ը ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին այսուհետ կտրամադրի շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ՝ ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով եւ մատչելի տոկոսադրույքներով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2521

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW