Հայ-չինական առեւտրաշրջանառությունն ավելացել է 34,5%-ով

30.01.2018 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Թյան Էրլուն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ Պեկինի հետ համատեղ աշխատանքով կարելի է նոր թափ հաղորդել ՀՀ տնտեսության մեջ չինական կապիտալի ներկայության ընդլայնմանը:

Այս մասին վարչապետն ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունի հետ հանդիպմանը:

Դեսպանն էլ նշել է, որ Հայաստանում 2017թ. արձանագրված տնտեսական ցուցանիշները նպաստավոր պայմաններ են ստեղծում նոր հաջողություններ արձանագրելու, տնտեսական կապերի ընդլայնման համար:


«Ունենք լավ հնարավորություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման համար: Մեր երկու երկրների միջեւ 2017-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտրաշրջանառությունն աճել է 34,5%-ով, ինչը լավ դինամիկա է հաղորդել երկկողմ կապերի աշխուժացմանը»,- ասել է Թյան Էրլունը՝ ավելացնելով, որ Չինաստանի կառավարությունը պատրաստ է կոնկրետ ծրագրերի ուղղությամբ էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Դեսպանը տեղեկացրել է, որ Երեւանում չինարենի դպրոցի կառուցման ծրագրի նպատակով հատկացվել է $15 մլն, բացի այդ՝ չինական կողմի նախաձեռնությամբ ընթացիկ տարում շարունակվելու է Հայաստանի շտապ օգնության ավտոպարկի համալրման ծրագիրը:   

Քննարկվել են արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Դիտում՝ 2144
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW